Տիգրան Սարգսեանը մասնակցել է «Ռաֆայէլ» բժշկական կենտրոնի<br /> բացմանը<br />


Տիգրան Սարգսեանը մասնակցել է «Ռաֆայէլ» բժշկական կենտրոնի
բացմանը

  • 28-01-2010 18:18:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը յունվարի 28-ին մասնակցել է «Ռաֆայէլ» բժշկական կենտրոնի բացմանը: Շնորհաւորելով ներկաներին Հայոց ազգային բանակի կազմաւորման 18-րդ տարեդարձի առթիւ, այնուհետեւ վարչապետը նշել է, որ կարեւորում է Հայաստանում ժամանակակից բժշկական կենտրոնների հիմնումը, որոնք կարող են որակեալ ծառայութիւններ առաջարկել մեր քաղաքացիներին: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Տ.Սարգսեանը շրջել է բժշկական կենտրոնում, ծանօթացել շէնքային պայմաններին ու տեխնիկական հնարաւորութիւններին:
  -   Հասարակութիւն