Տիգրան Սարգսեանը մասնակցել է «Ռաֆայէլ» բժշկական կենտրոնի
բացմանը
28-01-2010 18:18:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ
Տիգրան Սարգսեանը յունվարի 28-ին մասնակցել է «Ռաֆայէլ» բժշկական
կենտրոնի բացմանը: Շնորհաւորելով ներկաներին Հայոց ազգային բանակի
կազմաւորման 18-րդ տարեդարձի առթիւ, այնուհետեւ վարչապետը նշել է,
որ կարեւորում է Հայաստանում ժամանակակից բժշկական կենտրոնների
հիմնումը, որոնք կարող են որակեալ ծառայութիւններ առաջարկել մեր
քաղաքացիներին:
Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ
կապերի վարչութեան հաղորդագրութեան, Տ.Սարգսեանը շրջել է բժշկական
կենտրոնում, ծանօթացել շէնքային պայմաններին ու տեխնիկական
հնարաւորութիւններին: