Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիւը այս տարի կկազմի մօտ<br /> 600 հազար<br />


Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիւը այս տարի կկազմի մօտ
600 հազար

  • 04-12-2008 18:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի առաջին 9 ամիսներին Հայաստան են այցելել 402 հազար զբոսաշրջիկներ, կամ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 10,1%-ով աւելի: Իսկ 2007թ.-ին նախորդ տարուայ համեմատ աճը կազմել է 33,5%: Այս մասին դեկտեմբերի 4-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան Զբօսաշրջութեան վարչութեան պետ Մեխակ Ապրեսեանը: Ըստ նրա, վերջին տարիներին զբոսաշրջային այցելութիւնների միջին տարեկան աճը կազմում է 20-25%, իսկ ներքին զբոսաշրջությանը` մօտ 20%: Նրա կանխատեսմամբ, մինչեւ տարեվերջ Հայաստան կայցելեն մօտ 600 հազար զբոսաշրջիկներ կամ նախորդ տարուայ համեմատ 20%-ով աւելի: Մ.Ապրեսեանի դիտարկմամբ, զբօսաշրջութեան աճը պայմանաւորուած է ոլորտում տարւվող պետական քաղաքականութեամբ: Ըստ նրա, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիւը այս տարի աւելի մեծ կլինէր, եթէ չլինէին մարտի 1-ի դէպքերը եւ Վրաստանում տեղի ունեցած պատերազմական գործողութիւնները: Մ.Ապրեսեանը նշեց, որ աճի տեմպերի նուազում է նկատւում համաշխարհային զբոսաշրջային այցելություններում: Զբօսաշրջութեան համաշխարհային կազմակերպութեան տուեալներով, վերջին տարիներին ամբողջ աշխարհում զբոսաշրջային այցելութիւնների միջին տարեկան աճը կազմել է 4-4,5%, 2007թ.-ին այն յատել էր 6%-ի սահմանագիծը: Սակայն 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճը կազմել է 3,7%, իսկ 2009թ.-ին կանխատեսւում է մինչեւ 2%: Մ.Ապրեսեանի խօսքերով, դրա պատճառներից է համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Նշուեց նաեւ, որ մէկ զբոսաշրջիկը իր այցելութեան ընթացքում Հայաստանում ծախսում է 700-800 դոլար: Ըստ այդմ, այս տարուայ առաջին 9 ամիսներին զբոսաշրջությունից ստացուած եկամուտը կազմել է մօտ 400 մլն դոլար: 2006թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 299 մլն դոլար, իսկ 2007թ.-ին` 400 մլն դոլար:
  -   Հասարակութիւն