Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նուագախումբը վերադարձել է<br /> Ճապոնիայում կայացած հիւրախաղերից<br />


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նուագախումբը վերադարձել է
Ճապոնիայում կայացած հիւրախաղերից

  • 02-12-2008 17:15:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նուագախումբը (ՀՊՖՆ) նոյեմբերի 4-24-ին հիւրախաղերով գտնւում էր Ճապոնիայում: Ճապոնական «Koransha concert and planning agency» կազմակերպութեան հրաւէրով նուագախումբը ելոյթներ է ունեցել Տոկիոյի, Տոկիգիի, Նիգատայի, Տոյամայի, Օսակայի, Համամացուի եւ Շիզուոկայի հեղինակաւոր համերգասրահներում: Նուագախմբի հետ հանդէս են եկել նաեւ կանադահայ ջութակահար Քեթրին Մանուկեանը եւ ճապոնացի դաշնակահար Հիրոյո Իմագավան: Ինչպէս դեկտեմբերի 2-ի ասուլիսում յայտնեց նուագախմբի գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, հիւրախաղերի ընթացքում նուագախումբը ունեցել է աւելի քան 15 համերգ: Ծրագրում ընդգրկուած են եղել Խաչատրեանի, Չայկովսկու, Ռախմանինովի, Դվորժակի, Բորոդինի եւ Ռիմսկի-Կորսակովի հանրայայտ ստեղծագործութիւններ: Նրա խօսքերով, ճապոնիան այն երկիրն է, որը դասական երաժշտութեան ամենամեծ լսարանն ունի. նոյնիսկ մետրոյում, սուպերմարկետներում ճապոնացիները լսում են դասական երաժշտություն: Նրա խօսքերով, դասական երաժշտութեան բնագաւառում Ճապոնիան Եվրոպայից առաջ է 50, իսկ Հայաստանից` 250 տարով: «Դասական երաժշտութիւնը պրոպագանդվում է ամէնուր: Ինձ թւում է, թէ մենք վերադարձել ենք հեքիաթային մի աշխարհից: Ես այնտեղից վերադարձել եմ այլ մարդ դարձած, իսկ հիմա այնպիսի վիճակում եմ գտնւում, որ չգիտեմ, թէ Հայաստանում այուհետ ում համար պէտք է նվագենք»,- նշեց Է.Թոփչյանը` յաւելելով, որ ՀՊՖՆ-ը որքան էլ փորձի պրոպագանդել դասական երաժշտություն, այդուհանդերձ ժողովրդի քիչ տոկոսին է դա հետաքրքրում: «Հիմա մենք ունենք բարձր մակարդակի ֆիլհարմոնիկ նուագախումբ, բայց ցավոք այդ նուագախումբը Հայաստանին պէտք չէ, քանի որ պետական ռազմավարութիւն չկայ, իսկ հեռուսատեսությունը, երաժշտական դպրոցները, կոնսերուատորիան քարօզում են միմիայն անճաշակություն»,- նկատեց Է.Թոփչյանը:
  -   Մշակոյթ