ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է,<br /> ՈՐ ԱՅՍՕՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԵՏ ԿԱՊՈՒԱԾ ՈՐԵՒԷ ԽՆԴԻՐ<br /> ՉԿԱՅ<br />


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է,
ՈՐ ԱՅՍՕՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԵՏ ԿԱՊՈՒԱԾ ՈՐԵՒԷ ԽՆԴԻՐ
ՉԿԱՅ

  • 07-11-2008 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս հանրապետութեան խմելու ջրի մաքրման` քլորացման, կենտրոնացուած համակարգը, ինչպէս նաեւ հնացած եւ ժանգոտված ջրատար խողովակների ցանցը չեն ապահովում ջրի անհրաժեշտ որակը: Այս մասին նոյեմբերի 7-ին կայացած «Ջուրը եւ առողջութիւնը» քննարկմանը յայտնեց «Մգա Վոթըր» ընկերութեան Հասարակայնութեան հետ կապերի բաժնի ղեկավար Իրինա Բաղդյանը: Նշենք, որ «Մգա Վոթըր»-ը աւելի քան 5 տարի հանրութեանը ներկայանում է իր «Մաքուր ջուր» ապրանքանիշով: Ընկերութեան Մարկետինգի պատասխանատու Քնարիկ Վարդանեանի խօսքերով, այսօր Հայաստանում բացակայում է պետութեան եւ մասնաւոր սեկտորի միջեւ կապը: «Մեր նպատակն է ամրացնել այդ կապը, եւ ջրի հետ կապուած իւրաքանչիւր հարցին մօտենալ գիտականօրէն, մասնագիտօրէն»,- ընդգծեց նա: ՀՀ Առողջապահութեան նախարարութեան Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Իրաւական ապահովման եւ փաստաթղթային կառավարման բաժնի պետ Նունէ Բակունցի գնահատմամբ, հանրապետութիւնում խմելու ջրի որակը իր բոլոր պարամետրերով համապատասխանում է միջազգային չափանիշներին, քանի որ ջրի 90%-ը ստացւում է լաւ պաշտպանուած ստորերկրյա աղբիւրներից: «Ներկայումս մենք որեւէ անհանգստացնող իրավիճակ, ինչպէս նաեւ խմելու ջրի հետ կապուած որեւէ խնդիրներ չունենք»,- նշեց նա: Անդրադառնալով վերջին շրջանում Վանաձորում խմելու ջրի աղտոտման հետեւանքով ինֆեկցիոն հիւանդութիւնների դէպքերին, Ն.Բակունցը յայտնեց, որ նման դէպքերից խուսափելու նպատակով հանրապետութիւնում իրականացւում է խմելու ջրի վերահսկողութիւն: Այն, ըստ նրա, իրականացւում է նախարարի յանձնարարականով` «Հայջրմուղ» ընկերութեան հետ համատեղ:
  -   Հասարակութիւն