ԵԱՀԿ առաքելութիւնը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում


ԵԱՀԿ առաքելութիւնը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում

  • 01-04-2011 13:49:01   | Հայաստան  |  Քաղաքական
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնների հետ նախօրօք ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն ապրիլի 1-ին ԵԱՀԿ առաքելութիւնը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում` ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղութեամբ: ԼՂՀ պաշտպանութեան բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխաւորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում ընդգրկուած էին ԵԱՀԿ գրասենեակի համակարգող, փոխգնդապետ իմրէ Պալատինուսը/Հունգարիայ/, ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը/Հունգարիայ/ եւ Մարիուս Պուոձիունասը/Լիտուայ/: Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել էն ԳՆԱՆ դաշտային օգնականներ Քրիստոյ Քրիստովը/Բուլղարիայ/ եւ Վիլեամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ԼՂՀ Արտգործնախարարութիւնից, դիտարկումն անցել է ըստ սահմանուած գրաֆիկի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չէն արձանագրուել: Դիտարկման առաքելութեանը ղարաբաղեան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարութեան եւ ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչները:
  -   Քաղաքական