ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում


ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

  • 01-04-2011 13:49:01   | Հայաստան  |  Քաղաքական
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ապրիլի 1-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում ընդգրկված էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/, ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը/Հունգարիա/ եւ Մարիուս Պուոձիունասը/Լիտվա/: Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԳՆԱՆ դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը/Բուլղարիա/ եւ Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ԼՂՀ Արտգործնախարարությունից, դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play