ԻՍՐԱՅԵԼ ՇՐՋԱՓԱԿԵԼ Է ԳԱԶԱՅԻ ՀԱՏՈՒԱԾԸ<br />


ԻՍՐԱՅԵԼ ՇՐՋԱՓԱԿԵԼ Է ԳԱԶԱՅԻ ՀԱՏՈՒԱԾԸ

  • 30-10-2008 15:55:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելը գրոհայինների հրթիռակոծությունից յետոյ, որոնք հերթական անգամ խախտել են հրադադարը, փակել է Գազայի հատուածի սահմանային անցակէտերը: Այս մասին հաղորդել են պաղեստինեան եւ իսրայելեան իշխանութիւնները: Ռեակտիւ արկը պայթել է Սդերոտ քաղաքի մօտ, ինչի հետեւանքով զոհեր եւ աւերածութիւններ չեն գրանցուել: Ի պատասխան այդ քայլի Իսրայելի պաշտպանութեան նախարար Էհուդ Բարաքը կարգադրել է դադարեցնել հսկիչ անցակէտերի աշխատանքը, որոնցով անկլաւը ստանում է առեւտրական եւ մարդասիրական բեռների ողջ լեգալ ծաւալը: Առայժմ պաղեստինեան խմբաւորումներից ոչ մէկը չի ստանձնել հրադադարի խախտման պատասխանատւութիւնը:
  -   Միջազգային