ԻՍՐԱՅԵԼ ՇՐՋԱՓԱԿԵԼ Է ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԸ<br />


ԻՍՐԱՅԵԼ ՇՐՋԱՓԱԿԵԼ Է ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԸ

  • 30-10-2008 15:55:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելը գրոհայինների հրթիռակոծությունից հետո, որոնք հերթական անգամ խախտել են հրադադարը, փակել է Գազայի հատվածի սահմանային անցակետերը: Այս մասին հաղորդել են պաղեստինյան եւ իսրայելյան իշխանությունները: Ռեակտիվ արկը պայթել է Սդերոտ քաղաքի մոտ, ինչի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չեն գրանցվել: Ի պատասխան այդ քայլի Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը կարգադրել է դադարեցնել հսկիչ անցակետերի աշխատանքը, որոնցով անկլավը ստանում է առեւտրական եւ մարդասիրական բեռների ողջ լեգալ ծավալը: Առայժմ պաղեստինյան խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հրադադարի խախտման պատասխանատվությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play