ԹԱԻԼԱՆԴԸ ՌԴ-ԻՑ ԿԳՆԻ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ<br />


ԹԱԻԼԱՆԴԸ ՌԴ-ԻՑ ԿԳՆԻ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ

  • 23-10-2008 17:23:00   |   |  Միջազգային
ԲԱՆԳԿՈԿ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թաիլանդի իշխանութիւնները որոշում են ընդունել խախտել ռազմական տեխնիկայի մատակարարման ԱՄՆ-ի մենաշնորհը եւ Ռուսաստանից գնել ուղղաթիռներ, գրում է «Կոմերսանտ» թերթը: Գործարքն աննախադէպ է, քանի որ մինչ օրս Հարաւ-արեւելյան Ասիայի այդ խոշորագոյն երկիրը սպառազինութիւն ձեռք էր բերում միայն ամերիկացիներից: Թաիլանդի կառավարութեան ղեկավար Սոմչայ Վոնսավաթը հաստատել է երեք Մի-17 ուղղաթիռ գնելու պայմանագիրը: Իւրաքանչիւր մեքենայի արժէքը 9,2 միլիոն դոլար է:
  -   Միջազգային