ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՈՒԺԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀԱՄԱՍԻ ՇԱՐԺՄԱՆ<br /> 50-ԻՑ ԱՒԵԼԻ ԱԿՏԻՒԻՍՏՆԵՐԻ<br />


ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՈՒԺԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀԱՄԱՍԻ ՇԱՐԺՄԱՆ
50-ԻՑ ԱՒԵԼԻ ԱԿՏԻՒԻՍՏՆԵՐԻ

  • 28-07-2008 16:58:00   |   |  Միջազգային
ՌԱՄԱԼԼԱՀ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինի անվտանգութեան ուժերը երկուշաբթի Յորդանան գետի Արեւմտյան ափին ՀԱՄԱՍ շարժման դէմ իրականացրել են գործողութիւն, ինչի արդիւնքում ձերբակալուել են խմբաւորման 50-ից աւելի անդամներ: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» թերթը: Ըստ իսլամիստների յայտարարութեյան, անվտանգութեան ուժերը ձերբակալել են ՀԱՄԱՍ շարժման 50-ից աւելի ակտիւիստների, այդ թւում` «Ալ-Նաջահ» համալսարանի դասախօսների եւ ուսանողների, ինչպէս նաեւ Նաբլուս քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների: Դրանից բացի, անցած կիրակի եւս 20 համասցիներ ձերբակալուել են Ջենինում եւ 15-ը Տուլկարմայում (Յորդանան գետի Արեւմտյան ափ): Իրենց հերթին, ուրբաթ օրուանից ՀԱՄԱՍ-ականները Գազայի յատուածում ձերբակալել են ՖԱԹՀ-ի աւելի քան 200 ներկայացուցիչների:
  -   Միջազգային