29-03-2011 16:04:42 | Հայաստան | Հայտարարություններ
Ոչ պետական բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների նախորդ տարիների շրջանաւարտների /ներառեալ 2009-2010ուստարուայ/ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստաւորման քննութիւններին մասնակցելու նպատակով ս.թ.-ի ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը /ներառեալ/ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում կազմակերպւում է փաստաթղթերի ընդունելութիւն:
ցանկացողները դիմում յայտի հետ միասին պէտք էներկայացնէն հետեւեալ փաստաթղթերը.
ա) աւարտական փաստաթղթի (դիպլոմի) եւ ներդիրի (միջուկի) բնօրինակները` պատճէնների հետ միասին
բ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինուորական գրքոյկ, փախստականի վկայական, ՀՀ յատուկ անձնագիր, կացութեան վկայական) բնօրինակը` պատճէնի հետ միասին,
գ) 2 լուսանկար (3X4սմ չափսի),
Փաստաթղթերը ընդունւում էն ամէն օր /բացի շաբաթ եւ կիրակի օրուանից/` ժամը 10-16-ին, ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւն /609 սենեակ/:
Տեղեկութիւնների համար զանգահարել 52-56-62: