ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԲԱԶԱՆ ԱՊՐԻԼԻՆ<br /> ԱՃԵԼ Է 6,2%-ՈՎ, ԻՍԿ ՓՈՂԻ<br /> ԶԱՆԳՎԱԾԸ` 2%-ՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԲԱԶԱՆ ԱՊՐԻԼԻՆ
ԱՃԵԼ Է 6,2%-ՈՎ, ԻՍԿ ՓՈՂԻ
ԶԱՆԳՎԱԾԸ` 2%-ՈՎ

  • 03-06-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում փողի բազան 2008թ.-ի ապրիլի 30-ի դրութեամբ կազմել է 404 մլրդ 561 մլն դրամ կամ մօտ 1 մլրդ 312 մլն 231,5 հազ. ԱՄՆ դոլար եւ նախորդ ամսուայ նկատմամբ աճել 23 մլրդ 739 մլն դրամով կամ 6,2%-ով: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկից Ազգային վիճակագրական ծառայութեանը փոխանցած նախնական տուեալների, 2008թ.-ի ապրիլի 30-ի դրութեամբ փողի զանգվածը կազմել է 692 մլրդ 400 մլն դրամ եւ նախորդ ամսուայ նկատմամբ աճել է 13 մլրդ 742 մլն դրամով կամ 2%-ով: Բանկերում բնակչութիւնից ներգրաւած աւանդների մնացորդը 2008թ.-ի ապրիլի 30-ի դրութեամբ կազմել է 192,3 մլն դրամ եւ նախորդ ամսուայ նկատմամբ աճել է 3 մլրդ 668 մլն դրամով կամ 1,9%-ով, իսկ նախորդ տարուայ համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 61 մլրդ 773 մլն դրամով կամ 47,3%-ով:
  -   Տնտեսութիւն