ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԲԱԶԱՆ ԱՊՐԻԼԻՆ
ԱՃԵԼ Է 6,2%-ՈՎ, ԻՍԿ ՓՈՂԻ
ԶԱՆԳՎԱԾԸ` 2%-ՈՎ
03-06-2008 19:30:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում փողի բազան
2008թ.-ի ապրիլի 30-ի դրութեամբ կազմել է 404 մլրդ 561 մլն դրամ կամ
մօտ 1 մլրդ 312 մլն 231,5 հազ. ԱՄՆ դոլար եւ նախորդ ամսուայ նկատմամբ
աճել 23 մլրդ 739 մլն դրամով կամ 6,2%-ով:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկից Ազգային վիճակագրական ծառայութեանը
փոխանցած նախնական տուեալների, 2008թ.-ի ապրիլի 30-ի դրութեամբ փողի
զանգվածը կազմել է 692 մլրդ 400 մլն դրամ եւ նախորդ ամսուայ նկատմամբ
աճել է 13 մլրդ 742 մլն դրամով կամ 2%-ով:
Բանկերում բնակչութիւնից ներգրաւած աւանդների մնացորդը
2008թ.-ի ապրիլի 30-ի դրութեամբ կազմել է 192,3 մլն դրամ եւ նախորդ
ամսուայ նկատմամբ աճել է 3 մլրդ 668 մլն դրամով կամ 1,9%-ով, իսկ
նախորդ տարուայ համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 61 մլրդ 773
մլն դրամով կամ 47,3%-ով: