<br /> <br /> Թուրքիայ - ԱՄՆ. «Նուրջուլար» աղանդի ղեկավար Մ.Գիւլենը ԱՄՆ ԿՀՎ վաղեմի եւ ակտիւ գործակալ է <br />




Թուրքիայ - ԱՄՆ. «Նուրջուլար» աղանդի ղեկավար Մ.Գիւլենը ԱՄՆ ԿՀՎ վաղեմի եւ ակտիւ գործակալ է

  • 29-03-2011 13:59:59   | Հայաստան  |  Յօդուածներ
Թուրքական յատուկ ծառայութիւնների նախկին բարձրաստիճան մի շարք աշխատակիցների տուեալների համաձայն` յայտնի ,նուրջուլարէ աղանդի ղեկավար Մ.Գիւլենը ԱՄՆ ԿՀՎ վաղեմի եւ ակտիւ գործակալ է: Մասնաւորապէս, Ստամբուլում թուրքական հետախուզութեան բիւրոյի նախկին ղեկավար Նուրի Ղունդուսը յայտարարել է այն մասին, որ այս աղանդի առաջնորդը վաղուց օգտագործւում էր ամերիկացիների կողմից` Աֆղանստանում, Պակիստանում եւ Իրանում իսլամիստական տարբեր հոսանքների վերաբերեալ տեղեկատուութիւն հաւաքելու, ինչպէս նաեւ Կենտրոնական Ասիայի երկրներում իր գործակալներին ներդնելու համար: Մասնաւորապէս, նրա տուեալներով` աղանդի գրասենեակների եւ քոլեջների ,տանիքիէ ներքոյ Ղրղզստանում եւ Ուզբեկստանում տարբեր ժամանակահատուածներում աշխատել է ամերիկեան հետախուզութեան 130 տեղեկատուական աղբիւր: Մ.Գիւլենը 1998-ից մշտապէս բնակւում է Փենսիլուանիայում (ԱՄՆ), ընդ որում` բնակութեան իրաւունք ստացել է միայն 2008թ.: Նշենք, որ ,կանաչ քարտէ ստանալու նրա փորձերը յաջողութեամբ են պսակուել միայն ԱՄՆ Կը հվ-ի փաստօրէն բացայայտ աջակցութիւնից յետոյ: Մ.Գիւլենի համար ,երաշխաւորէ են դարձել այդ կազմակերպութեան երկու վետերան` Գրեհեմ Ֆուլերը (որի հետ Մ.Գիւլենն անձնական շփումներ ունի այն ժամանակուանից, երբ այդ ամերիկացին գկխաւորում էր ԿՀՎ ռեզիդենտուրան Քաբուլում) եւ Ջ.Ֆիդասը (որը ,կանտորայումէ պատասխանատու է գիտական, վերլուծական համալսարանների եւ ֆոնդերի հետ կապերի համար): Ասուածից կարելի է անել հետեւեալ հետեւութիւնները. ,նուրջուլարէ աղանդը ԱՄՆ ԿՀՎ ,տանիքնէ էր, որի օգնութեամբ այն համաշխարհային ջիհադի ցանցի սփռման գլոբալ գործողութիւն էր իրականացնում: Գործունէութեան հիմնական ուղղութիւններն էին համարւում Աֆղանստանը, աֆրիկեան աշխարհամասը եւ կենտրոնաասիական տարածաշրջանը, որը հանգուցային նշանակութիւն է ձեռք բերում Պակիստանի եւ Աֆղանստանի իրավիճակի հետ կապուած: Կազմակերպութիւնն ամերիկացիների կողմից ակտիւօրէն օգտագործւում էր նրա գործունէութեան վայրերում գործակալների ձեռքբերման համար: Այս առնչութեամբ միանգամայն տրամաբանական են թւում Ռուսաստանի անվտանգութեան մարմինների` Ռդ-ում աղանդի քոլեջների ցանցի վերացմանն ուղղուած միջոցառումները եւ ՌԴ Գերագոյն դատարանի կողմից դրա գործունէութեան որակումը որպէս ,քայքայիչէ: Ընդ որում` նշենք, որ Թուրքիայի Ազգային հետախուզութեան կազմակերպութեան (ԱՀԿ) նախկին ղեկավարներից մէկի յայտնութիւնները թոյլ են տալիս փաստել, որ խօսքը մեծ մասամբ ոչ թէ հէնց թուրքական յատուկ ծառայութիւնների քայքայիչ գործունէութեան մասին է, այլ մեծ մասամբ ամերիկեան հետախուզական մարմինների հետախուզական գործունէութեան խափանման: Սա նոր նրբերանգ է, որն ամենեւին էլ չի նշանակում, թէ Թուրքիայի Ահկ-ն գլխի չէր ընկնում տեղի ունեցողի մասին, բայց նրա դերն այդ գործողութիւնում աւելի շուտ օժանդակող էր: Այս առնչութեամբ նոր լոյսով են ներկայանում ,արտասահմանում աղանդի անդամների գործունէութեանը մասնակցութեանէ մասին թուրքական կառավարութեան հերքումները: Ամերիկացիները ,նուրջուլարնէ օգտագործում էին ոչ միայն ջիհադականների դէմ պայքարի, այլ նաեւ հէնց Թուրքիայում քաղաքական գործընթացների վերաբերեալ տեղեկատուութիւն հաւաքելու եւ պետկառոյցներում գործակալներ ձեռք բերելու համար: Այս մասին է վկայում երկրի ռազմական հետախուզութեան յատուկ ստեղծուած խմբի գաղտնի հետազօտութիւնը, որում նշւում էր, որ ,սկսած 2000 թուականից` աղանդն իր անդամներին բանակում, ոստիկանութիւնում, դատական մարմիններում եւ քաղաքական կուսակցութիւններում ներդնելու ակտիւ գործունէութիւն էր վարումէ: Խմբի արած հետեւութիւնները խօսում են Թուրքիայի ազգային անվտանգութեան լուրջ սպառնալիքի մասին` ,կապուած դրանով իսկ երկրի համար կենսականօրէն կարեւոր իշխանական եւ կառավարչական մարմիններում արմատական իսլամիստների ազդեցութեան զօրեղացման հետէ: Սա շատ հետաքրքիր պահ է, քանի որ նոյնիսկ թուրքական երբեմնի ամենակարող զինուորականների համար մեծ գաղտնիք էր, որ խօսքն առաջին հերթին ոչ թէ իսլամիստական, այլ ամերիկեան ազդեցութեան զօրեղացման մասին է: Հասկանալի է, որ ԱՄՆ հետախուզական մարմիններն աշխատում են ,հեռանկարի համարէ` երկրում քաղաքական քաշ հաւաքօղ չափաւոր իսլամիստների հետ կապուած: Ամերիկեան հետախուզութեան գործողութիւնը` ,նուրջուլարիէ օգտագործմամբ, փաստօրէն աւարտուել է, այդ թւում եւ Անկարայի կտրուկ փոխուած դիրքորոշման պատճառով: Թուրքական յատուկ ծառայութիւնների նախկին աշխատակիցների յայտնութիւնները եւ ԱՄՆ ԿՀՎ աշխատակիցների բացայայտ միջամտութիւնը Գիւլենին ,կանաչ քարտէ տրամադրելու գործընթացին նոյնպէս այդ մասին են վկայում: Այդ մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Գիւլենը խիստ քննադատել է թուրքական ներկայիս իշխանութիւններին` ,թեհրանի հետ իրենց խաղերիէ, ինչպէս նաեւ ,խաղաղութեան նաւատորմիկիէ պատմութեան համար: Նման քննադատութիւնը ,խաչ է քաշումէ Անկարայի չէզոքութեան վրայ` կապուած երկրի տարածքում աղանդի գործունէութեան հետ: Այդ պահը նշանակում է, որ Թուրքիայի ներկայ ռեժիմն իրեն հեռու է պահում Ամն-ից: Այս նոյն համատեքստում պէտք է գնահատել նաեւ այն, որ Անկարան հրաժարուեց մասնակցել Իրանի դէմ որեւէ ռազմական գործողութեան, ներառեալ եւ այն, որ հրաժարուեց տրամադրել իր օդային տարածքն ու ռազմակայանները: Իւ.Բ. Շչեգլովին Աղբիւրը` Մերձաւոր Արեւելքի ինստիտուտ «Գլոբուս Էներգետիկ անվտանգութիւն», թիւ 2, 2011
  -   Յօդուածներ