2012 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ԿԱՊԱՀՈՎԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԻՐ<br /> ՊԱՀԱՆՋԱՐԿԻ 75%-Ը<br />


2012 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ԿԱՊԱՀՈՎԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԻՐ
ՊԱՀԱՆՋԱՐԿԻ 75%-Ը

  • 16-05-2008 19:55:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007 թ.-ին գիւղնախարարութեան ընդանուր ծախսերը կազմել են 8 մլրդ դրամ (մօտ 27 մլն դոլար), որից 2 մլրդ դրամն ուղղուել է անտառային տննեսության եւ անասնաբուժական ծառայութեան աշխատողների աշխատավարձերին: Մայիսի 16-ին Ազգային ժողովում 2007 թ.-ի պետբիւջէի կատարողականի քննարկմանը այս մասին նշեց գիւղնախարար Դավիթ Լոքյանը: Ըստ նրա, անցած տարում նախարարութիւնն իրականացրել է երեք խոշոր ծրագրեր: Մասնաւորապէս, Արագածոտնում եւ Ճամբարակում իրականացyող սուբսիդաւորման ծրագրով իւրաքանչիւր մէկ հեկտար հողի մշակման համար որոշակի պայմաններով գիւղացուն փոխանցուել է 35 հազար դրամ: Բացի այդ, Հայաստան են ներկրուել եւ ֆերմերներին փոխանցուել տոհմային անասուններ: Ապրանքային վարկը տրուել է 0% տոկոսադրույթով եւ 4 տարի մարման ժամկէտով: Այս գործընթացը շարունակուելու է եւ, ըստ նախարարի, վերջին օրերին ներկրուել է եւս 500 գլուխ տոհմային անասուն: Ինչպէս նշեց Դ.Լոքյանը, այս ծրագրի իրականացման արդիւնքում նախատեսւում է 2012 թ.-ին հանրապետութիւնում արտադրել մինչեւ 1 մլն տոննա կաթնամթերք: Իրականացւում է նաեւ որոշ հացահատիկային բոյսերի ներմուծման եւ սերմնարտադրութեան ծրագիր: Պետութիւնը փոխհատուցում է ծախսերի որոշակի մասը, ըստ այդմ տնտեսություններին յատկացւում է շուրջ 110 մլն դրամ: Այս ծրագրի կատարման արդիւնքում 2011 թ.-ին Հայաստանը պէտք է դառնայ ինքնաբավ ցորենի եւ եգիպտացորենի արտադրութեան գծով, իսկ 2012 թ.-ին կհասնի ինքնաբաւութեան առաջին մակարդակին` կբաւարարուի հանրապետութեան հացահատիկի պահանջի 75%-ը: Նախարարութեան խոշոր ծրագրերից է նաեւ Արաքս գետի ափապատնեշների կառուցումը, ինչի համար 2007 թ.-ի աշնանը յատկացուել է շուրջ 1,4 մլրդ դրամ: Նախարարութիւնը նաեւ վարկեր է տրամադրում գիւղական ֆերմերային տնտեսություններին:
  -   Տնտեսութիւն