ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄ ՍԵՂՄՈՒԱԾ ԳԱԶԻ ԳԻՆԸ ՆՈՒԱԶԵԼ Է,- ՊՆԴՈՒՄ Է ՀՀ<br /> ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԵՏՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄ ՍԵՂՄՈՒԱԾ ԳԱԶԻ ԳԻՆԸ ՆՈՒԱԶԵԼ Է,- ՊՆԴՈՒՄ Է ՀՀ
ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԵՏՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 15-05-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արդէն երրորդ օրն է, ինչ Հայաստանում գործող աւտոգազալիցքավորման ճնշակային 214 կայաններում (ԱԳԼՃԿ) մօտ 40 դրամով իջեցուել է սեղմուած գազի գինը: Ինչպէս մայիսի 15-ին յայտնեց ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարեանը, ներկայումս մայրաքաղաքի կայաններում սեղմուած գազը վաճառւում է 1 խոր. մետրը 160 դրամով, Գյուրիում` 150, Հրազդանում` 130 դրամով: Յիշեցնենք, որ մայիսի 1-ից բնական գազի սակագների սուբսիդաւորման արտօնութեան վերացման պատճառով գազի գինը բարձրացաւ, ինչն, իր հերթին, բերեց որոշ տաքսի ծառայութիւնների գների բարձրացմանը: Ըստ Ա.Շահնազարեանի, սակայն, յանձնաժողովի հաշուարկներով սեղմուած գազի գինը պէտք է բարձրանար 30 դրամով եւ դառնար 160 դրամ: Մինչդեռ, վերջին օրերին որոշ լցակայաններում այն բարձրացուել է մինչեւ 200 դրամ: Նա տեղեկացրեց, որ յանձնաժողովը դեռեւս շարունակում է սեղմուած գազի շուկայի ուսումնասիրութիւնը, եւ այդ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերութիւն չկայ: Ա.Շահնազարեանը յայտնեց նաեւ, որ հանձանաժողովը ներկայումս ուսումնասիրում է սննդամթերքի մի քանի ապրանքատեսակների շուկաներ` պարզելու համար, թէ որքանով է այդ ապրանքատեսակների մաքսային արժէքի նուազումն ազդել դրանց գների վրայ:
  -   Տնտեսութիւն