ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԳԱԶԻ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է,- ՊՆԴՈՒՄ Է ՀՀ<br /> ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԳԱԶԻ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է,- ՊՆԴՈՒՄ Է ՀՀ
ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 15-05-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արդեն երրորդ օրն է, ինչ Հայաստանում գործող ավտոգազալիցքավորման ճնշակային 214 կայաններում (ԱԳԼՃԿ) մոտ 40 դրամով իջեցվել է սեղմված գազի գինը: Ինչպես մայիսի 15-ին հայտնեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, ներկայումս մայրաքաղաքի կայաններում սեղմված գազը վաճառվում է 1 խոր. մետրը 160 դրամով, Գյուրիում` 150, Հրազդանում` 130 դրամով: Հիշեցնենք, որ մայիսի 1-ից բնական գազի սակագների սուբսիդավորման արտոնության վերացման պատճառով գազի գինը բարձրացավ, ինչն, իր հերթին, բերեց որոշ տաքսի ծառայությունների գների բարձրացմանը: Ըստ Ա.Շահնազարյանի, սակայն, հանձնաժողովի հաշվարկներով սեղմված գազի գինը պետք է բարձրանար 30 դրամով եւ դառնար 160 դրամ: Մինչդեռ, վերջին օրերին որոշ լցակայաններում այն բարձրացվել է մինչեւ 200 դրամ: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը դեռեւս շարունակում է սեղմված գազի շուկայի ուսումնասիրությունը, եւ այդ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություն չկա: Ա.Շահնազարյանը հայտնեց նաեւ, որ հանձանաժողովը ներկայումս ուսումնասիրում է սննդամթերքի մի քանի ապրանքատեսակների շուկաներ` պարզելու համար, թե որքանով է այդ ապրանքատեսակների մաքսային արժեքի նվազումն ազդել դրանց գների վրա:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play