2008 Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ<br /> 2,6%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
2,6%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 14-05-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի ապրիլին մարտի համեմատ Հայաստանում արձանագրուել է ծառայութիւնների սակագների 2,6% յավելաճ, ինչը հիմնականում պայմանաւորուել է բուժսպասարկման (5,3%), տրանսպորտի (4,3%), հանրային սննդի (3,4%) ծառայութիւնների սակագների յաւելաճով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, կրթական, կենցաղային, իրաւական ու բանկային ծառայութիւնների սակագները նշուած ժամանակահատուածում աճել են 0,1-1,3%-ով: Միաժամանակ, հանրապետութիւնում գրանցուել է մշակոյթի ոլորտի (2,8%), կապի (0,2%), հանգստի կազմակերպման (0,1%) ծառայութիւնների սակագների նուազում: Բսկ բնակարանային եւ կոմունալ ծառայութիւնների սակագները նախորդ ամսուայ համեմատ մնացել են անփոփոխ:
  -   Տնտեսութիւն