ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ<br /> ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 6,75%<br />


ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 6,75%

  • 05-05-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մայիսի 5-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 0,25%-ով բարձրացրել է վերաֆինանսաւորման տոկոսադրույքը` սահմանելով այն 6,75%: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութիւնից, 2008թ.-ի ապրիլին մարտի նկատմամբ արձանագրուել է 1,1% գնաճ, որի պարագայում 12-ամսեայ գնաճը կազմել է 10,7%` շուրջ 4%-ով բարձր նախորդ տարուայ վերջում արձանագրուած մակարդակից: ԿԲ-ի խորհուրդը արձանագրել է, որ համաշխարհային պարենային շուկաներում բարձր գնաճային միջավայրը եւ դրանով պայմանաւորուած պարենային ապրանքների ներքին գների վրայ ճնշումները շարունակել են պահպանուել, իսկ արտաքին միջավայրի յետագայ զարգացումների անորոշութեան աստիճանը մնացել է բարձր: Միաժամանակ, պարենային ապրանքների գների բարձրացման երկրորդային ազդեցութիւնները առաւել ուժգնացել են` մեծացնելով գնաճային ճնշումները ոչ պարենային ապրանքների ու ծառայութիւնների շուկաներում, եւ աւելացրել գնաճային սպասումները: ԿԲ-ի խորհուրդը համակարծիք է, որ առաջիկայում գնաճային ճնշումները պահպանվելու են: ԿԲ-ի կողմից դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը նպատակ ունի մեղմելու արտաքին զարգացումներով պայմանաւորուած գնաճային երկրորդային ազդեցութիւնները եւ սպասումները:
  -   Տնտեսութիւն