ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼԵԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉԵԱՆԸ 7-ԱԿԱՆ<br /> ՄԻԱՒՈՐՈՎ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ԵՆ<br />


ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼԵԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉԵԱՆԸ 7-ԱԿԱՆ
ՄԻԱՒՈՐՈՎ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ԵՆ

  • 02-05-2008 21:00:00   |   |  Սպորտ
ՊԼՈՎԴԻՎ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի Պլովդիվ քաղաքում անցկացուող Եւրոպայի շախմատի առաջնութիւնում մայիսի 1-ին կայացան նախավերջին` 10-րդ, փուլի հանդիպումները: Կանանց մրցաշարում հայաստանցի գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչեանը եւ Էլինա Դանիելեանը յաղթեցին մրցակիցներին եւ 10 հնարաւորից վաստակելով 7 միաւոր` գտնւում են առաջատարների խմբում: Վերջին` 11-րդ, փուլում յաջողութեան հասնելու դէպքում նրանք կարող են մրցանակակիր դառնալ: Տղամարդկանց մրցաշարում 8 մասնակիցներ, նրանց թւում նաեւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսեանը, 10 հնարաւորից վաստակել են 7,5-ական միաւոր ու բաժանում են 1-8-րդ տեղերը: Վլադիմիր Հակոբեանն ունի 7 միաւոր եւ բաժանում է 9-25-րդ տեղերը:
  -   Սպորտ