ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՍԿՍՈՒԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ<br /> ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՈՒՐՓԱԹԵԹՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ<br />


ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՍԿՍՈՒԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՈՒՐՓԱԹԵԹՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ

  • 29-04-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանական տուրօպերատորներից մէկն արդէն սկսել է Հայաստան-Վրաստան-Թուրքիա երթուղով տուրփաթեթների իրացումը: Այս մասին «ՆՏ»-ի թղթակցին յայտնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան կողմից իրականացyող «Մրցունակ մասնաւոր հատուած Հայաստանում» ծրագրի մրցունակութեան աւագ փորձագէտ Ալան Սաֆերին: Նրա խօսքերով, բրիտանացի զբոսաշրջիկները հետաքրքրուած են Հայաստան-Վրաստան տարածաշրջանային տուրփաթեթներով Հայաստան այցելութիւններով, ինչը պայմանաւորուած է երկրների միջեւ աւիաչուերթների կարճ` ընդամէնը 5 ժամ, տեւողությամբ: Նրա խօսքերով, Հայաստանի ներառմամբ տարածրջանային տուրփաթեթեների ձեռքբերմամբ կարող են հետաքրքրուած լինել նաեւ ճապոնացի զբոսաշրջիկները: Նշուեց, որ բացի Վրաստանից, տարածաշրջանի այլ երկրների եւ Հայաստանի ներառմամբ տարածաշրջանային տուրփաթեթների միջազգային շուկայում իրացումը կապուած է քաղաքական խնդիրների լուծման հետ: Օրինակ, ամերիկեան շուկայում խնդրահարույց է Իրան-Հայաստան զուգորդմամբ տուրփաթեթների իրացումը: Ծրագրի զբոսաշրջային մարքեթինգի եւ հաղորդակցման խորհրդատու Նադյա Պասկուալի գնահատմամբ, տուրփաթեթներով Իտալիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների 20-30%-ը երկիր է ուղեւորւում Հայաստան-Վրաստան տարածաշրջանային տուրփաթեթներով: Նրանց տուրփաթեթների տեւողությունը 13-14 օր է, իսկ միայն Հայաստան այցելողներինը` 8-9 օր: Նրա խօսքերով, Հայաստանի եւ Վրաստանի տուրօպերատորները համագործակցում են մի քանի տարածաշրջանային տուրփաթեթների կազմակերպման ուղղութեամբ, եւ նման համակցուած ուղեւորութիւնների ժամանակ զբոսավարների հետ կապուած խնդիրներ չեն առաջանում: Նշուեց, որ միջազգային շուկաներում տարածաշրջանային տուրփաթեների իրացումը խթանելու նպատակով, մասնաւորապէս, Հայաստանի եւ Վրաստանի տուրօպերատոները պէտք է համատեղ ջանքեր գործադրեն մարքեթինգային աշխատանքները ակտիւացնելու ուղղութեամբ:
  -   Տնտեսութիւն