Քննարկուել էն երկու հայկական պետութիւնների համագործակցութեանը վերաբերող հարցեր


Քննարկուել էն երկու հայկական պետութիւնների համագործակցութեանը վերաբերող հարցեր

  • 26-03-2011 20:09:57   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Յարութիւնեանին, խորհրդի մի խումբ անդամների եւ տարբեր բուհերի դասախօսների: Հանդիպման ընթացքում քննարկուել էն երկու հայկական պետութիւնների համագործակցութեանը, ներքին եւ արտաքին քաղաքականութեանը վերաբերող հարցեր: Յատուկ ուշադրութիւն է դարձուել բանակ-հասարակութիւն կապերի խորացմանը: Այս համատեքստում Նախագահը ողջունել է տարբեր զօրամասերում հանդիպումներ անցկացնելու նախաձեռնութիւնը` այն համարելով պահանջուած ու հրատապ: Բակոյ Սահակեանն ընդգծել է, որ նման միջոցառումները պէտք է կազմակերպուէն պարբերաբար եւ կրեն շարունակական բնոյթ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը, պաշտօնատար այլ անձինք: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, նոյն օրը Բ.Սահակեանն հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի Հանրապետութեան Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանի հետ: Հանդիպմանը քննարկուել էն բանկային ոլորտում հայկական երկու հանրապետութիւնների փոխգործակցութեանը առնչուող հարցեր:
  -   Քաղաքական