ՀՀ ԱԺ-Ն ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ ՎԱՒԵՐԱՑՐԵՑ 2 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ<br />


ՀՀ ԱԺ-Ն ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ ՎԱՒԵՐԱՑՐԵՑ 2 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

  • 10-04-2008 16:05:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովը ապրիլի 10-ի առաւօտեան նիստում վաւերացրեց ապրիլի 8-ին քննարկված 2 միջազգային պայմանագրեր. - 1973թ.-ի մարտի 3-ին Վաշինգտոնում ստորագրուած եւ 1979թ.-ի յունիսի 22-ին Բոննում լրամշակուած «Անհետացման եզրին գտնուող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիան, - Հայաստանի Հանրապետութեան եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2007թ.-ի դեկտեմբերի 18-ին ստորագրուած «Ջրամատակարարման եւ ջրահեռացման վեկտորի ծրագիր» վարկային համաձայնագիրը: Վերջինով ծրագրի իրականացման համար ՀՀ-ին տրամադրւում է 45 մլն ԱՄՆ դոլարին համարժէք վարկ: Վարկի մարումն իրականացուելու է 2016-2039թթ.-ին` տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով վարկի մարման արտօնեալ ժամանակահատուածում, իսկ այնուհետեւ` տարեկան 1,5 տոկոս, որը ենթակայ է հաշուարկման վարկային հաշվից ստացուած վարկի եւ տարբեր ժամանակահատվածներում չմարուած գումարների նկատմամբ:
  -   Տնտեսութիւն