ՀՀ ԱԺ-Ն ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ 2 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ<br />


ՀՀ ԱԺ-Ն ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ 2 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

  • 10-04-2008 16:05:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովը ապրիլի 10-ի առավոտյան նիստում վավերացրեց ապրիլի 8-ին քննարկված 2 միջազգային պայմանագրեր. - 1973թ.-ի մարտի 3-ին Վաշինգտոնում ստորագրված եւ 1979թ.-ի հունիսի 22-ին Բոննում լրամշակված «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիան, - Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2007թ.-ի դեկտեմբերի 18-ին ստորագրված «Ջրամատակարարման եւ ջրահեռացման վեկտորի ծրագիր» վարկային համաձայնագիրը: Վերջինով ծրագրի իրականացման համար ՀՀ-ին տրամադրվում է 45 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Վարկի մարումն իրականացվելու է 2016-2039թթ.-ին` տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածում, իսկ այնուհետեւ` տարեկան 1,5 տոկոս, որը ենթակա է հաշվարկման վարկային հաշվից ստացված վարկի եւ տարբեր ժամանակահատվածներում չմարված գումարների նկատմամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play