ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԵՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵԵՎԸ ՏԱՄՊԵՐԵՈՒՄ ՆՈՒԱՃԵՑ<br /> ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԵՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵԵՎԸ ՏԱՄՊԵՐԵՈՒՄ ՆՈՒԱՃԵՑ
ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 07-04-2008 20:35:00   |   |  Սպորտ
ՏԱՄՊԵՐԷ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 6-ին Ֆինլանդիայի Տամպերէ քաղաքում աւարտուեց հունահռոմեական ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնը: Հայաստանի ներկայացուցիչներից Ռոման Ամոյեանը (55 կգ, Երեւան) գրաւեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթէ մեդալի, իսկ ծանր քաշային Եուրի Պատրիկեեւը (Երեւան) յաղթեց բոլոր մրցակիցներին, գրաւեց 1-ին տեղը եւ նուաճեց ոսկէ մեդալ: Յու.Պատրիկեեւը, ինչպէս նաեւ Արման Ադիկյանը (66 կգ, Էջմիածին) դեռեւս 2007թ.-ին Բաքւում անցկացուած աշխարհի առաջնութիւնում ձեռք էին բերել «Պեկին 2008»-ի օլիմպիական ուղեգիր: Փաստորեն Տամպերեի աառջնությունում մրցագորգ ելած Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի միւս 14 ներկայացուցիչները անմասն մնացին խաղարկուած օլիմպիական ուղեգրերից: Նշենք, որ յունահռոմէականների առաջնութիւնում Եւրոպայի չեմպիոն դարձաւ նաեւ Ուկրաինան ներկայացրած գիւմրեցի Արմէն Վարդանեանը (66 կգ): Մէկ այլ գիւմրեցի` Շուեդիան ներկայացրած Աթէնքի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արա Աբրահամեանը (74 կգ), արժանացավ բրոնզէ մեդալի, իսկ Բուլղարիան ներկայացրած օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն մարտունեցի Արմէն Նազարեանը (60 կգ) դարձաւ արծաթէ մեդալակիր:
  -   Սպորտ