ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԸ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԱՆԴԱՄԱԳՐՎԵՆ<br /> ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԱՐՈՒԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԸ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԱՆԴԱՄԱԳՐՎԵՆ
ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԱՐՈՒԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻՆ

  • 07-04-2008 19:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում մանկապատանեկան երգչախմբերի եւ ընդհանուր առմամբ երգչախմբային արուեստի խթանման, զարգացման ու տարածման նպատակով ՀՀ մշակոյթի նախարարութեան, Հայաստանի երաժշտական ընկերութեան եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի նախաձեռնութեամբ կանցկացուի «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 3-րդ հանրապետական մրցոյթը: Ինչպէս ապրիլի 7-ի մամլոյ ասուլիսում նշեց Հայաստանի երաժշտական ընկերութեան նախագահ Դավիթ Ղազարեանը, արդէն 3-րդ անգամ կազմակերպւող այս մրցոյթին կմասնակցեն ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Արցախի ու Ջավախքի հանրակրթական, երաժշտական եւ արուեստի դպրոցների 113 մանկապատանեկան երգչախմբեր: «Երգող Հայաստան» մանկապատանեկան երկփուլ մրցոյթի առաջին` մարզային փուլը կանցակացվի ապրիլի 11-25-ը, իսկ մայիսի 3-4-ը` հանրապետականը: Դավիթ Ղազարեանի խօսքերով, երգչախմբային արուեստը հանրակրթական դպրոցներում շատ ցածր մակարդկի վրայ է: «Շատ լաւ կլինէր, որ դպրոցներում երգեցողության ուսուցիչներից բացի, աշխատեն նաեւ խմբավար-ուսուցիչները, եւ, որ նրանց էլ վճարեն ուսուցիչների նման»,- ընդգծեց Երգչախմբային ընկերութեան նախագահը: Այս օրերին Հայաստանում գտնուող Երգչախմբային արուեստի միջազգային ֆեդերացիայի գլխաւոր քարտուղար Ժան Կլոդ Ուիլքենսին եւ Եւրոպական ֆեդերացիայի գլխաւոր քարտուղար Սոնյա Գրայներին, որոնք ներկայ էին ասուլիսին, նշեցին, որ գիտաբժշկական հետազօտութիւնները պարզել են, որ երգող երեխաները ունեն բարձր իմունային համակարգ, «նրանք լաւ են սովորում նաեւ դպրոցական միւս առարկաները, աւելի շփուող են եւ ունեն դրական լիցքեր»: Օտարերկրեայ հիւրերի համոզմամբ, ամենազարգացած տնտեսութիւն ունեցող երկրներում երգչախմբային արուեստը զարգացած չէ: Այդպիսի երկրներում մշակոյթի պատասխանատուներին ինչ-որ բան համօզելը բաւականին բարդ է. «պարզապէս այդ երկրներում հարուստ-բարերարները ստեղծում են իրենց անձնական մշակոյթային ֆոնդերը եւ աջակցում արուեստի զարգացմանը»: Նրանց հավաստմամբ, նուազ զարգացած տնտեսութիւն ունեցող երկրներում մեծ է հետաքրքրութիֆւնը երգչախմբային արուեստի նկատամամբ: Ըստ ուսումնասիրությունների, աշխարհում ամենաշատ երգչախմբեր գոյութիւն ունեն Սկանդինվյան երկրներում, այդ թւում` Շվեդիայում, Ֆինլանդիայում, նաեւ Մերձբալթեան պետութիւններում: Դավիթ Ղազարեանը տեղեկացրեց, որ առաջիկայում հաւանաբար հայաստանեան երգչախմբերը կանդամագրվեն միջազգային հեղինակաւոր երաժշտական կառույցներին, եւ ներկայումս այդ ուղղութեամբ բանկացություններ են ընթանում:
  -   Մշակոյթ