ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԸ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԱՆԴԱՄԱԳՐՎԵՆ<br /> ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԸ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԱՆԴԱՄԱԳՐՎԵՆ
ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻՆ

  • 07-04-2008 19:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում մանկապատանեկան երգչախմբերի եւ ընդհանուր առմամբ երգչախմբային արվեստի խթանման, զարգացման ու տարածման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի երաժշտական ընկերության եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի նախաձեռնությամբ կանցկացվի «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 3-րդ հանրապետական մրցույթը: Ինչպես ապրիլի 7-ի մամլո ասուլիսում նշեց Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, արդեն 3-րդ անգամ կազմակերպվող այս մրցույթին կմասնակցեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ու Ջավախքի հանրակրթական, երաժշտական եւ արվեստի դպրոցների 113 մանկապատանեկան երգչախմբեր: «Երգող Հայաստան» մանկապատանեկան երկփուլ մրցույթի առաջին` մարզային փուլը կանցակացվի ապրիլի 11-25-ը, իսկ մայիսի 3-4-ը` հանրապետականը: Դավիթ Ղազարյանի խոսքերով, երգչախմբային արվեստը հանրակրթական դպրոցներում շատ ցածր մակարդկի վրա է: «Շատ լավ կլիներ, որ դպրոցներում երգեցողության ուսուցիչներից բացի, աշխատեն նաեւ խմբավար-ուսուցիչները, եւ, որ նրանց էլ վճարեն ուսուցիչների նման»,- ընդգծեց Երգչախմբային ընկերության նախագահը: Այս օրերին Հայաստանում գտնվող Երգչախմբային արվեստի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ժան Կլոդ Ուիլքենսին եւ Եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սոնյա Գրայներին, որոնք ներկա էին ասուլիսին, նշեցին, որ գիտաբժշկական հետազոտությունները պարզել են, որ երգող երեխաները ունեն բարձր իմունային համակարգ, «նրանք լավ են սովորում նաեւ դպրոցական մյուս առարկաները, ավելի շփվող են եւ ունեն դրական լիցքեր»: Օտարերկրյա հյուրերի համոզմամբ, ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրներում երգչախմբային արվեստը զարգացած չէ: Այդպիսի երկրներում մշակույթի պատասխանատուներին ինչ-որ բան համոզելը բավականին բարդ է. «պարզապես այդ երկրներում հարուստ-բարերարները ստեղծում են իրենց անձնական մշակութային ֆոնդերը եւ աջակցում արվեստի զարգացմանը»: Նրանց հավաստմամբ, նվազ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում մեծ է հետաքրքրությունը երգչախմբային արվեստի նկատամամբ: Ըստ ուսումնասիրությունների, աշխարհում ամենաշատ երգչախմբեր գոյություն ունեն Սկանդինվյան երկրներում, այդ թվում` Շվեդիայում, Ֆինլանդիայում, նաեւ Մերձբալթյան պետություններում: Դավիթ Ղազարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում հավանաբար հայաստանյան երգչախմբերը կանդամագրվեն միջազգային հեղինակավոր երաժշտական կառույցներին, եւ ներկայումս այդ ուղղությամբ բանկացություններ են ընթանում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play