ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻՑ ԿՏՐԱՄԱԴՐՈՒԵՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՈՌՈԳՄԱՆ<br /> ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻՑ ԿՏՐԱՄԱԴՐՈՒԵՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՈՌՈԳՄԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 04-04-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան ապրիլի 4-ի նիստում հաստատուել է ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2008թ.-ի ծրագիրը: Ինչպէս նիստից յետոյ լրագրողներին յայտնեց ՀՀ Ջրտնտպետկոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրէասեանը, ծրագրով նախատեսւում է համակարգի հիմնանորոգման նպատակով պետբիւջէից յատկացնել 1 մլրդ 407 մլն դրամ (մօտ 4,5 մլն ԱՄՆ դոլար): Ըստ նրա, առաջին անգամն է, որ պետբիւջէից գումարներ են ուղղւում ոչ միայն համակարգի ընթացիկ ծախսերի ճեղքվածները փակելու, այլեւ կապիտալ ծախսերի բեռը թեթեւանցնելու համար: Ա.Անդրէասեանը նշեց, որ ծրագիրը ունի երկու ենթաբաղադրիչ. հրատապ աշխատանքեր, որոնք պէտք է իրականացուեն մինչեւ ոռոգման սեզոնի սկսուելը, եւ հիմնական աշխատանքներ, այդ թւում պոմպակայանների, մայր ջրատարների հիմնանորոգում: Նշուեց նաեւ, որ ոռոգման համակարգում իրականացուելիք «Հազարամյակի մարտահարվերներ»-ի ծրագիրը կսկսի գործել յաջորդ տարուանից: Ներկայումս կատարւում են ուսումնասիրություններ եւ նախագծային հետազոտական աշխատանքներ:
  -   Տնտեսութիւն