«ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՅԱՂԹՈՂ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՎԱՍՏԱԿԵՑ<br /> 14,5 ՄԻԱՒՈՐ<br />


«ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՅԱՂԹՈՂ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՎԱՍՏԱԿԵՑ
14,5 ՄԻԱՒՈՐ

  • 28-03-2008 18:50:00   |   |  Սպորտ
ՆԻՍ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Նիս քաղաքում աւարտուեց «Ամբեր» միջազգային մրցաշարը: Լեւոն Արոնեանը, որը նախավերջին փուլում 13,5 միաւորով արդէն անհասանելի էր դարձել իրեն հետապնդողներին` ժամանակից շուտ նվաճելով յաղթողի կոչումը, վերջին` 11-րդ,փուլում ոչ-ոքի խաղաց («կոյր» եւ արագ շախմատում) Պետեր Լեկոյի (Հունգարիա) հետ եւ մրցաշարը եզրափակեց 14,5 միաւորով: 12-ական միաւորով 2-5-րդ տեղը զբաղեցրին Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Կոյր շախմատում 6,5 միաւորով 1-4-րդ տեղը բաժանեցին Լ.Արոնեանը, Վ.Թոփալովը, Վ.Կրամնիկը եւ Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), իսկ արագում` 8 միաւորով առաջինը ճանաչուեց Լ.Արոնեանը: Նրան յաջորդեցին Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա)` 6,5 միաւորով, Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն եւ Մագնուս Կառլսենը` 6-ական միաւորով:
  -   Սպորտ