«ՀԱՅՋՐՄՈՂԿՈՅՈՒՂՈՒ» ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՋՐԻ<br /> ՍԱԿԱԳԻՆԸ<br />


«ՀԱՅՋՐՄՈՂԿՈՅՈՒՂՈՒ» ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՋՐԻ
ՍԱԿԱԳԻՆԸ

  • 26-03-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայջրմուղկոյուղի» ընկերութեան ֆրանսիական կառավարիչը 2004թ.-ից մինչ օրս համակարգում ներդրել է 18 մլն դոլար` Համաշխարհային բանկի վարկային եւ տարեկան մօտ 250 մլն դրամ (մօտ 806 հազար ԱՄՆ դոլար) իր սեփական միջոցների հաշուին: Ինչպէս մարտի 26-ին լրագրողներին յայտնեց ընկերութեան գլխաւոր տնօրէն Պատրիկ Լորենը, կատարուված ներդրումների արդիւնքում աճել են ջրամատակարարման ծաւալները. 2007թ.-ին ջրամատակարարման միջին տեւողությունը կազմել է օրական 12 ժամ` 2006թ.-ի 9:30-ի դիմաց: Միայն անցած տարի տեղադրուել է 19 հազար ջրաչափ, իսկ այս տարի նախատեսւում է 30 հազար: Պ.Լորենը նշեց նաեւ, որ առաջիկայ մէկ ամսում Եւրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկի հետ սկսելու են Սեւանայ լճի շրջակայքի կեղտաջրերի մաքրման ծրագիրը: Պ.Լորենը տեղեկացրեց, որ թէեւ այս տարի լրանում է «Հայջրմուղկոյուղու» կառավարման պայմանագրի ժամկէտը, այդուհանդերձ իրենք պատրաստւում են աշխատել եւս երկու տարի: Նշուեց նաեւ, որ կառավարիչը նախատեսում է ջրի սակագնի (ներկայումս այն կազմում է 140 դրամ) բարձրացման յայտ ներկայացնել ՀՀ Հանրային ծառայութիւնները կարգաւորող հանձնաժողվին:
  -   Տնտեսութիւն