ՄԱՐՏԻ 31-ԻՑ ԱՊՐԻԼԻ 7-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ<br /> «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ՇԱԲԱԹ»<br />


ՄԱՐՏԻ 31-ԻՑ ԱՊՐԻԼԻ 7-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ
«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ՇԱԲԱԹ»

  • 25-03-2008 18:15:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակոյթի նախարարութեան Գրահրատարակչական գործի գործակալութեան եւ Հայաստանի Գրողների միութեան (ՀԳՄ) նախաձեռնութեամբ մարտի 31-ից ապրիլի 7-ը Հայաստանում կանցկացուի «Մանկապատանեկան գրքի շաբաթ»: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀԳՄ-ի նախագահ Լեւոն Անանեանը, գրական մշակոյթային կեանքը աշխուժացնելու նպատակով արդէն 6-րդ տարին է, ինչ շաբաթը մեկնարկում է մարզերում. այս տարի այն կսկսուի Վայոց ձորում: «Մանկապատանեկան գրքի շաբաթ»-ի օրերին հանրապետութեան դպրոցներում, գրադարաններում եւ մշակոյթային կենտրոններում կկազմակերպուեն մանկական գրքերի շնորհանդեսներ եւ քննարկումներ, հայ մանկագիրների հանդիպումները դպրոցահասակ երեխաների հետ: Լ.Անանեանը նշեց, որ ապրիլի 7-ին Խնկո Ապոր անուան մանկական գրադարանում կկայանայ ՀԳՄ-ի ամենամեայ մրցանակի յանձնման արարողութիւնը: Միութեան որոշմամբ այս տարի մրցանակը կշնորհուի մանկագիր Հենրիկ Սեւանին:
  -   Մշակոյթ