ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՒՈՒՄ Է ԿԱՐԵՆ ԿՈՍՏԱՆԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ<br /> ԱՆՍԱՄԲԼՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՅԹ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՒՈՒՄ Է ԿԱՐԵՆ ԿՈՍՏԱՆԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ
ԱՆՍԱՄԲԼՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՅԹ

  • 28-10-2008 15:50:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արամ Խաչատրեանի տուն-թանգարանում հոկտեմբերի 28-ին մեկնարկեց Հայաստանում առաջին անգամ կազմակերպուած Երեւանի պետական կոնսերուատորիայի Կամերային անսմբլների կատարողական արուեստի հիմնադիր (1961թ.), պրֆեսոր, արժանահիշատակ Կարեն Կոստանեանի անուան Կամերային անսամբլների հանրապետական մրցոյթը: Հայաստանի 16-35 տարեկան երաժիշտ-կատարողներ մրցութային երկու փուլերի ընթացքում կներկայացնեն հայկական, դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները. առաջին փուլում կկատարուեն միայն հայկական եւ դասական ստեղծագործութիւններ, իսկ 2-րդում` ռոմանտիկ եւ ժամանակակից: Մրցոյթին մասնակցում են 11 դուետ, 4 տրիո, 1 կվարտետ եւ 2 կվինտետ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց մրցոյթի կազմակերպիչ Երեւանի պետական երաժշտանոցի Կամերային անսամբլների կատարողական արուեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալլա Բերբերեանը, Հայաստանում մինչ օրս կազմակերպուել եւ անցակացվել են դաշնակահարների, ջութակահարների, թավջութակահարների բազմազան մրցոյթներ ու փառատոներ, սակայն կամերային անսամբլների մրցոյթ երբեւէ չի եղել: Նրա խօսքերով, 1990 թուականին նման մի մրցոյթ կազմակերպելու փորձ կատարել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, սակայն այն այդպէս էլ չի իրականացել: «Հետաքրքիր ծրագիր է սպասւում ունկնդիրներին: Առաջին անգամ մի փոքր դժուարութիւններ ունեցանք կազմակերպչական հարցերում: Սակայն յուսով եմ, որ յետագայում այդ ամէնը կհարթվի, եւ մրցույթն էլ կզարգանա ու կընդլայնուի»,- ընդգծեց Ալլա Բերբերեանը: Նրա խօսքերով, իրենք ընտրություն չեն կատարել մասնակցութեան յայտ ներկայացրած անսամբլների միջեւ, եւ մրցոյթին մասնակցում են բոլոր դիմողները, սակայն, յետագայում, երբ այն ընդլայնվի, կկատարուի նաեւ ընտրություն: Ա.Բերբերեանը տեղեկցրեց նաեւ, որ մասնակիցների ելոյթների հերթականութիւնը կորոշուի վիճակահանութեամբ: Մրցոյթի ժյուրին գլխաւորում է Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերուատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Իգոր Յավրյանը:
  -   Մշակոյթ