ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ «ARMENIA EXPO - 2008»<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ «ARMENIA EXPO - 2008»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

  • 07-10-2008 16:28:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «LOGOS EXPO» կենտրոնի նախաձեռնութեամբ հոկտեմբերի 14-ից Երեւանի «Դինամո» մարզադաշտի սրահներում կգործի «ARMENIA EXPO-2008» ունիվերսալ տարածաշրջանային առեւտրա-արդիւնաբերական միջազգային 8-րդ ցուցահանդէսը: ՀՀ Էկոնոմիկայի եւ Արտաքին գործերի նախարարութիւնների, Արդիւնաբերողների եւ գործարարների միութեան աջակցութեամբ կազմակերպւող ցուցահանդեսին կմասնակցեն արդիւնաբերական եւ առեւտրային աւելի քան 120 ընկերութիւններ Հայաստանից եւ արտերկրից: Ինչպէս հոկտեմբերի 7-ի ասուլիսում յայտնեց կենտրոնի գործադիր տնօրէն Արա Ստեփանեանը, «ARMENIA EXPO»-ն տարածաշրջանում համարւում է ամենախոշոր ցուցահանդեսներից մէկը, այդ իսկ պատճառով տարէցտարի աճում է ցուցահանդեսին օտարերկրեայ կազմակերպութիւնների մասնակցութեան թիւը: Ա.Ստեփանեանի խօսքերով, ցուցահանդէսը հնարաւորութիւն է տալիս օտարերկրեայ ընկերութիւններին Հայաստանում գտնել լուրջ գործընկերներ: Նա միաժամանակ նշեց, որ ի տարբերութիւն նախորդ տարիների, այս տարի մասնակից ընկերութիւնների թիւը չի գերազանցի 120-ը, քանի որ մարզադաշտի սրահները փոքր են: Հարցին, թէ ինչու՞ ցուցահանդէսը չի անցկացւում Կ.Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում, Ա.Ստեփանեանը նշեց, որ այդ հարցով պէտք է դիմել համալիրի տնօրինությանը: «Տնօրինության հետ աւելի քան 3 ամիս ընթացել են բանակցութիւններ: Այդունքում բրենդային համարւող «DigiTec»-ն ու «ARMENIA EXPO»-ն անցկացւում են ցուցահանդեսների համար ոչ յարմարաւետ վայրերում»,- ասաց Ա.Ստեփանեանը` յաւելելով, որ իրենք այդ հարցով բազմիցս դիմել են ՀՀ կառավարութեանը, սակայն այն մինչ օրս լուծում չի ստանում: Մինչդեռ, ըստ նրա, ամբողջ աշխարհում գործարար կապերի 20-30%-ը հաստատւում է ցուցահանդեսների ժամանակ: «ARMENIA EXPO»-ի շրջանակներում Կոմերցիայի, արդիւնաբերութեան եւ առեւտրի եւրոպական տնտեսական պալատը Էկոնոմիկայի նախարարութեան աջակցութեամբ հոկտեմբերի 15-ին կկազմակերպի միջազգային կոնֆերանս` նուիրուած սննդաարդյունաբերության խնդիրներին, ինչպէս նաեւ կքննարկուեն խմելու, հանքային ջրերի, բնական եւ պահածոյացուած պտուղ-բանջարեղէնի եւրոպական շուկաներ արտահանմանն ուղղուած հարցեր:
  -   Տնտեսութիւն