ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԸ ՀՊԱՐՏ Է ԻՐ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԸ ՀՊԱՐՏ Է ԻՐ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 02-10-2008 21:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հրաւէրով առաջին անգամ Հայաստան է այցելել արգենտինահայ յայտնի թենիսիստ Դավիթ Նալբանդեանը: Հոկտեմբերի 2-ին «Մասթեր կլաս» թենիսի ակումբում տեղի ունեցաւ նրա հանդիպումը լրագրողների հետ: Ասուլիսին մասնակցեցին նաեւ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Յարութիւն Փամբուկյանը, «Ֆրութֆուլ Արմէնիա» հիմնադրամի գործադիր տնօրէն Աննա-Քրիստինա Շիրինեանը, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրէն Արարատ Ղուկասեանը եւ «Մասթեր կլաս» թենիսի ակումբի տնօրէն Աննա Գասպարեանը: Դ.Նալբանդեանը խոսոտովանեց, որ վաղուց էր երազում լինել իր նախնեաց երկրում, բայց ժամանակ չէր գտնում, քանի որ թենիսի մրցաշարերը անընդհատ յաջորդում են իրար եւ իր գրաֆիկը խիստ ծանրաբեռնուած է: Նրա խօսքերով, ինքը հպարտ է հայ լինելու համար, մտերիմ է Սարգիս Սարգսեյանի ու Անդրէ Աղասու հետ: Անուանի թենիսիստն ասաց, որ իր նախնիները Մեծ եղեռնից յետոյ են յայտնուել Արգենտինայում: Դ.Նալբանդեանը նշեց, որ թենիսը բարդ խաղ է. բարձրակարգ վարպետը պէտք է բնածին օժտվածությունից բացի ունենայ նաեւ ֆիզիկական, մտաւոր, բարոյակամային, ինչպէս նաեւ տեխնիկա-տակտիկական չափազանց բարձր որակներ: Թենիսում գրեթէ անհնար է միայն յաղթանակներ տանելը: Յաջողութիւններն ու ձախողումները այս մարզաձեւում կողք-կողքի են: Ասուլիսից յետոյ Դ.Նալբանդեանը «Մասթեր կլասի» գլխաւոր կորտում գործնական դասեր տվեց պատանի թենիսիստներին, ապա մրցեց Յարութիւն Սոֆյանի հետ: Ի դէեպ, նրանք 10 տարի առաջ` 1998-ին, էին հանդիպել իրար` Մոսկուայի պատանեկան համաշխարհային խաղերին, եւ այն ժամանակ յաղթել էր Դաւիթը: Երեւանեան մրցամարտում նույնպես Դ.Նալբանդեանը առաւելութեան հասաւ:
  -   Սպորտ