2008 Թ.-Ի ՀՈՒՆԱՎՐ-ՅՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻՑ<br /> ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԾԱՒԱԼՆ ԱՃԵԼ Է 12,8%-ՈՎ, ԻՍԿ ԱՅԼ<br /> ՀԱՐԿԵՐԻՆԸ` 56,9%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆԱՎՐ-ՅՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻՑ
ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԾԱՒԱԼՆ ԱՃԵԼ Է 12,8%-ՈՎ, ԻՍԿ ԱՅԼ
ՀԱՐԿԵՐԻՆԸ` 56,9%-ՈՎ

  • 28-08-2008 15:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-յուլիսին բնօգտագործման եւ բնապահպանական վճարներից ՀՀ պետբիւջէի մուտքերը կազմել են աւելի քան 5,4 մլրդ դրամ (մօտ 17,6 մլն ԱՄՆ դոլար)` 12,8%-ով կամ 611,7 մլն դրամով գերազանցելով նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանաւորուած է այլ պետութիւններում գրանցուած տրանսպորտային միջոցներից ՀՀ օդային աւազան վնասակար նիւթեր արտանետելու եւ շրջակայ միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձուած բնապահպանական վճարների, ինչպէս նաեւ օգտակար հանածոների արդիւնահանման համար գանձուած վճարների աւելացմամբ: Միաժամանակ, նուազել են ավտոտրանսպորտից արտանետուող վնասակար նիւթերի համար գանձուած գումարները: ՀՀ Ֆինանսների նախարարութեան տուեալներով, 2008թ.-ի հաշուետու ժամանակահատուածում պետական բիւջէ են մուտքագրուել աւելի քան 11,9 մլրդ դրամ այլ հարկեր: Մասնաւորապէս, 6,5 մլրդ դրամ են կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրէնքով սահմանուած ռոյալթիի եւ կոնցեսիոն վճարները, 1,8 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 2,2 մլրդ դրամ` հանրային ծառայութիւնների կարգաւորման պարտադիր վճարները, 1 մլրդ դրամ` հարկային օրենսդրութիւնը խախտելու համար «Հարկերի մասին» ՀՀ օրէնքով սահմանուած տույժերն ու տուգանքները, 432,4 մլն դրամ` ՀՀ կառավարութեանն առընթեր հարկային պետական ծառայութեան նիւթական խրախուսման եւ սոցիալական զարգացման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ այլ հարկերն աւելացել են 56,9%-ով կամ 4,3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրէնքով սահմանուած վճարումներով: 2008թ.-ի յունուար-յուլիսին պետական տուրքի գծով բիւջէտային եկամուտները կազմել են աւելի քան 12,1 մլրդ դրամ` 70,8%-ով ապահովելով իննամսյա ծրագիրը եւ 53,9%-ով` տարեկան ծրագիրը: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ պետական տուրքի ծաւալն աճել է 8,5%-ով կամ 953 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է գործունէութեան որոշ տեսակների լիցենզաւորման, օդային տրանսպորտով ֆիզիկական անձանց ելքի, դատարան տրուող հայցադիմումների ու գանգատների համար գանձուող տուրքերի, ինչպէս նաեւ ֆիզիկական անձանց տրուող իրաւաբանական նշանակութիւն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայութիւնների կամ գործողութիւնների համար գանձուող տուրքերի աճով: 2008թ.-ի յունուար-յուլիսին պարտադիր սոցիալական ապահովութեան վճարներից բիւջէտային եկամուտները կազմել են աւելի քան 55,1 մլրդ դրամ` 72,8%-ով ապահովելով իննամսյա ծրագիրը եւ 52,6%-ով` տարեկան ծրագիրը: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովութեան վճարներն աճել են 13,6%-ով կամ շուրջ 6,6 մլրդ դրամով:
  -   Տնտեսութիւն