2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ<br /> ԾԱԽՍԵՐԸ 27%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
ԾԱԽՍԵՐԸ 27%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 19-08-2008 13:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի առաջին կիսամեակում ՀՀ պետբիւջէի միջոցների հաշուին կատարուել են 327,8 մլրդ դրամի (մօտ 1 մլրդ 66 մլն ԱՄՆ դոլար) ծախսեր` որոնք կազմել են առաջին կիսամեակում նախատեսուածի 86,4%-ը: Մասնաւորապէս, 297,2 մլրդ դրամ կազմել են ընթացիկ ծախսերը, 30,6 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիւների հետ գործառնութիւնները: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ պետական բիւջէի ծախսերն աւելացել են 29,8%-ով կամ 75,2 մլրդ դրամով: ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-յունիս ամիսներին կատարուել է ընթացիկ ծախսերի կիսամեակային ծրագրի 91,7%-ը, ինչը կազմել է 297,2 մլրդ դրամ: Ընթացիկ ծախսերից 25,7 մլրդ դրամն ուղղուել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, ինչը կազմել է կիսամեակային ծրագրի 94%-ը: Պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների գծով տրամադրվել է 2,2 մլրդ դրամ կամ առաջին կիսամեակում նախատեսուածի 95,1%-ը: Ծառայութիւնների եւ ապրանքների ձեռք բերմանը պետական բիւջէից յատկացուել է 58,2 մլրդ դրամ, ինչը կազմել է առաջին կիսամեակի ծրագրի 89,3%-ը: Այս տարուայ յունուար-յունիսին 5,3 մլրդ դրամ է յատկացուել պետական պարտքի սպասարկմանը, ինչը կազմել է կիսամեակային ծրագրի 88%-ը: Դա հիմնականում պայմանաւորուած է ներքին պարտքի սպասարկման ծախսերի խնայողությամբ: Մասնաւորապէս, նշուած գումարից 3,5 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 1,8 մլրդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 27%-ով` հիմնականում պայմանաւորուած ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: 2008թ.-ի յունուար-յունիսին ՀՀ պետբիւջէից տրամադրվել են շուրջ 10,2 մլրդ դրամ սուբսիդիաներ, ինչով կատարուել է կիսամեակային ծրագրի 94.2%-ը: Պետական բիւջէի ընթացիկ ծախսերի 12,1%-ը կամ 35,9 մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները, որոնցից 30,5 մլրդ դրամը (առաջին կիսամեակում նախատեսուածի 95,8%-ը) պետական հատուածի այլ մակարդակների կառույցներին տրամադրուած դրամաշնորհներն են:
  -   Տնտեսութիւն