ՅՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ AMGN60052135 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ<br /> ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ<br />


ՅՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ AMGN60052135 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ

  • 22-07-2008 17:02:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 22-ին տեղի է ունեցել 5 տարի մարման ժամկէտով պետական ուղենշային արժեկտրօնային AMGN60052135 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակայ պարտատոմսերի ծաւալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 680 մլն դրամ, որից մրցակցային 580 մլն դրամ, ոչ մրցակցային` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծաւալը կազմել է 630 մլն դրամ, որից բաւարարուած մրցակցային առաջարկութիւնների ծաւալը` 530 մլնդրամ, ոչ մրցակցային առաջարկութիւնների ծաւալը` 100 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացուած հասոյթը կազմել է 643 029 973 դրամ: Տեղաբաշխման միջին կշռուած եկամտաբերությունը 8.9996 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0000 տոկոս: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութիւնից, աճուրդին մասնակցել են 5 գործակալներ:
  -   Տնտեսութիւն