ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ AMGN60052135 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ<br /> ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ<br />


ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ AMGN60052135 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ

  • 22-07-2008 17:02:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 22-ին տեղի է ունեցել 5 տարի մարման ժամկետով պետական ուղենշային արժեկտրոնային AMGN60052135 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 680 մլն դրամ, որից մրցակցային 580 մլն դրամ, ոչ մրցակցային` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 630 մլն դրամ, որից բավարարված մրցակցային առաջարկությունների ծավալը` 530 մլնդրամ, ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 100 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 643 029 973 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9996 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0000 տոկոս: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից, աճուրդին մասնակցել են 5 գործակալներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն