ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՈՒԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԷՔԻ<br /> ԱՒԵԼԻ ՔԱՆ 48 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ՊԱԿԱՍ ՅԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԴԷՊՔ<br />


ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՈՒԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԷՔԻ
ԱՒԵԼԻ ՔԱՆ 48 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ՊԱԿԱՍ ՅԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԴԷՊՔ

  • 18-07-2008 15:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մաքսային պետական կոմիտէի (ՄՊԿ) Յետբացթողումային հսկողութեան վարչութեան աշխատակիցները յետբացթողումային հսկողութիւն են իրականացրել դեռեւս 2006թ.-ին «Գումելուս» ՍՊԸ-ի անուամբ «ներմուծում ազատ շրջանառութեան համար» մաքսային ռեժիմով ներմուծուած ապրանքների ՀՀ մաքսային սահմանով տեղափոխման օրինականութիւնը, մաքսային վճարների հաշուարկման եւ վճարման ճշտութիւնը, յայտարարագրուած տեղեկութիւնների արժանահավատությունը ստուգելու նպատակով: Ըստ ՄՊԿ-ի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, ստուգմամբ պարզուել է, որ «Գումելուսը» աւելի քան 48 մլն դրամով պակաս է հայտարարագրել ներկրուած ապրանքների մաքսային արժէքը: Ընկերութեան տնօրէն Գառնիկ Մելքումեանը մաքսային մարմիններին ներկայացրել է 20 հազար ԱՄՆ դոլարի հաշիւ-ապրանքագիր, որը ներմուծուած ապրանքի համար նրան է տրամադրել վրացական «Ռոսեր» ընկերութիւնը: Սակայն, Վրաստանի Ֆինանսների նախարարութեան մաքսային դեպարտամենտի կողմից տրամադրուած տեղեկութիւնների ուսումնասիրություններից պարզուել է, որ արտահանման ժամանակ վրացական մաքսային մարմնին նոյն ապրանքի համար ներկայացուել է մէկ այլ յայտարարագիր. տեղափոխուող մօտ 17,5 տոննա քաշով ապրանքների հաշիւ-ապրանքագրային արժէքը արտահանման երկրում հայտարարագրվել է աւելի քան 62 հազար ԱՄՆ դոլար: Յետբացթողումային հսկողութեան արդիւնքում նաեւ պարզուել է, որ «Գումելուս» ՍՊԸ-ն նոյն ժամանակահատուածում կրկին Վրաստանից ներկրուած 44 տոննա քաշով մէկ այլ խմբաքանակի մաքսային արժէքը նույնպես պակաս է հայտարարագրել աւելի քան 34 մլն դրամով: Այսպիսով պարզուել է, որ հարկերից եւ տուրքերից խուսափելու նպատակով նշուած ընկերութիւնը մաքսային եւ այլ փաստաթղթերը, այդ թւում` վրացական «Ռոսեր» ընկերութեան անուամբ կազմուած հաշիւ-ապրանքագրերը խաբէութեամբ օգտագործելու միջոցով, աւելի քան 48 մլն դրամով պակաս է հայտարարագրել աւելի քան 61,5 տոննա ընդհանուր քաշով լուացքի փոշու, օճառի, շամպունի եւ ատամի մածուկի մաքսային արժէքները: Այդպիսով` ԱԱՀ-ի եւ բնապահպանական վճարի գծով պետբիւջէ պակաս է վճարուել աւելի քան 15 մլն դրամ (մօտ 50 հազար ԱՄՆ դոլար): Կատարւում է նախաքննություն:
  -   Տնտեսութիւն