«ԱՐՄԻՆԿՕ»-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՉԻՆԱԿԱՆ ԴԵՏԱԼՆԵՐՈՎ<br /> ՌԱԴԻՈՄՈԴԵՄՆԵՐԻ ԵՎ ՍՎԻՏՉԵՐԻ ՀԱՒԱՔՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆ<br />


«ԱՐՄԻՆԿՕ»-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՉԻՆԱԿԱՆ ԴԵՏԱԼՆԵՐՈՎ
ՌԱԴԻՈՄՈԴԵՄՆԵՐԻ ԵՎ ՍՎԻՏՉԵՐԻ ՀԱՒԱՔՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆ

  • 11-07-2008 20:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արմինկօ» ընկերութիւնը ձեռք է բերել Հայաստանում չինական դետալներով մեծ հզորութեան ռադիմոդեմների եւ սվիտչերի (ցանցային սարք) հաւաքման արտադրութիւն կազմակերպելու պայմանաւորուածութիւն: Այս մասին յուլիսի 11-ին յայտնեց «Արմինկօ»-ի գլխաւոր տնօրէն, Երեւանի Առեւտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) նախագահ Անդրանիկ Ալեքսանեանը: Պատասխանելով «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հարցին, ընկերութեան գլխաւոր տնօրէնը յայտնեց, որ պայմանավորվածությունը ձեռք է բերուել նրա յունիսի 9-17-ին ՀՀ ԱԱՊ-ի պատուիրակութեան կազմում ՉԺՀ-ի Ցզիլին նահանգ այցի ժամանակ: Նշուեց, որ արտադրութեան հիմնումից հինգ տարի յետոյ Հայաստանում մեծ հզորութեան ռադիոմոդեմների եւ սվիտչերի շուկան կարող է հագենալ: Դրանից յետոյ այդ արտադրատեսակները կարող են նաեւ արտահանուել Հայաստանին հարակից երկրների շուկաներ: Ա.Ալեքսանեանի խօսքերով, արտադրութիւնն սկսելու մասին վերջնական պայմանավորվածությունը նախատեսւում է ձեռք բերել մօտ ապագայում չինացի գործընկերների Երեւան այցի ընթացքում: Նա յաւելեց, որ առաջիկայ հինգ տարիների համար Հայաստանում մեծ հզորութեան` 300-500 դոլարին համարժէք դրամ արժողութեամբ, ռադիոմոդեմների պահանջարկը կարող է կազմել 20 000 հատ:
  -   Տնտեսութիւն