«ԱՐՄԻՆԿՈ»-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՉԻՆԱԿԱՆ ԴԵՏԱԼՆԵՐՈՎ<br /> ՌԱԴԻՈՄՈԴԵՄՆԵՐԻ ԵՎ ՍՎԻՏՉԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ<br />


«ԱՐՄԻՆԿՈ»-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՉԻՆԱԿԱՆ ԴԵՏԱԼՆԵՐՈՎ
ՌԱԴԻՈՄՈԴԵՄՆԵՐԻ ԵՎ ՍՎԻՏՉԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • 11-07-2008 20:56:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արմինկո» ընկերությունը ձեռք է բերել Հայաստանում չինական դետալներով մեծ հզորության ռադիմոդեմների եւ սվիտչերի (ցանցային սարք) հավաքման արտադրություն կազմակերպելու պայմանավորվածություն: Այս մասին հուլիսի 11-ին հայտնեց «Արմինկո»-ի գլխավոր տնօրեն, Երեւանի Առեւտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը: Պատասխանելով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հարցին, ընկերության գլխավոր տնօրենը հայտնեց, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նրա հունիսի 9-17-ին ՀՀ ԱԱՊ-ի պատվիրակության կազմում ՉԺՀ-ի Ցզիլին նահանգ այցի ժամանակ: Նշվեց, որ արտադրության հիմնումից հինգ տարի հետո Հայաստանում մեծ հզորության ռադիոմոդեմների եւ սվիտչերի շուկան կարող է հագենալ: Դրանից հետո այդ արտադրատեսակները կարող են նաեւ արտահանվել Հայաստանին հարակից երկրների շուկաներ: Ա.Ալեքսանյանի խոսքերով, արտադրությունն սկսելու մասին վերջնական պայմանավորվածությունը նախատեսվում է ձեռք բերել մոտ ապագայում չինացի գործընկերների Երեւան այցի ընթացքում: Նա հավելեց, որ առաջիկա հինգ տարիների համար Հայաստանում մեծ հզորության` 300-500 դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ռադիոմոդեմների պահանջարկը կարող է կազմել 20 000 հատ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play