ՔԱԲՈՒԼՈՒՄ ՊԱՅԹԻՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ է ԱՒԵԼԻ ՔԱՆ 40 ՄԱՐԴ<br />


ՔԱԲՈՒԼՈՒՄ ՊԱՅԹԻՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ է ԱՒԵԼԻ ՔԱՆ 40 ՄԱՐԴ

  • 07-07-2008 15:35:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 7 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկութեան հետեւանքով զոհուել է 41 մարդ: Այս մասին յայտարարել են աֆղանական ոստիկանութեան ներկայացուցիչներ: Մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենան պայթեցրել է Հնդկաստանի դեսպանատան մօտ, որը գտնւում է Աֆղանստանի ներքին գործերի նախարարութեան շէնքի անմիջական հարեւանութեամբ: Պայթիւնի պահին դեսպանատան մօտ հաւաքուած է եղել աֆղանցիների բազմութիւն, որոնք սպասում էին հնդկական վիզաներ ստանալուն: Ոչ ոք առայժմ չի ստանձնել ահաբեկչական գործողութեան պատասխանատւութիւնը:
  -   Միջազգային