ՔԱԲՈՒԼՈՒՄ ՊԱՅԹԻՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ է ԱՒԵԼԻ ՔԱՆ 40 ՄԱՐԴ
07-07-2008 15:35:00 | Աֆղանստան | Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 7 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի մայրաքաղաք
Քաբուլում տեղի ունեցած ահաբեկութեան հետեւանքով զոհուել է 41 մարդ:
Այս մասին յայտարարել են աֆղանական ոստիկանութեան
ներկայացուցիչներ:
Մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենան պայթեցրել է Հնդկաստանի
դեսպանատան մօտ, որը գտնւում է Աֆղանստանի ներքին գործերի
նախարարութեան շէնքի անմիջական հարեւանութեամբ: Պայթիւնի պահին
դեսպանատան մօտ հաւաքուած է եղել աֆղանցիների բազմութիւն, որոնք
սպասում էին հնդկական վիզաներ ստանալուն:
Ոչ ոք առայժմ չի ստանձնել ահաբեկչական գործողութեան
պատասխանատւութիւնը: