1992 Թ.-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ Է 900 ՀԱԶԱՐԻՑ ՄԻՆՉԵՒ 1 ՄԼՆ<br /> ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ<br />


1992 Թ.-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ Է 900 ՀԱԶԱՐԻՑ ՄԻՆՉԵՒ 1 ՄԼՆ
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ

  • 20-06-2008 20:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Միգրացիոն գործակալութիւնը ստեղծել է ինտերնետային նոր համակարգ` www.sma.am/migrant հասցէով, որի նպատակն է արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին տեղեկատուութիւն տրամադրել իրենց յուզող հարցերի վերաբերեալ: Ինչպէս յունիսի 20-ի ասուլիսում նշեց գործակալութեան պետ Գագիկ Եգանեանը, համակարգին կարող են դիմել ՀՀ քաղաքացիության, փաստաթղթերի կորստի, վերադարձի, ՀՀ-ում պարտադիր զինուորական ծառայութեան եւ այլ հարցերով: Բացի այդ, ըստ նրա, համակարգի յատուկ ցանցային ռեժիմը հնարաւորութիւն է տալիս հարցազրովյց անցկացնել քաղաքացու եւ հանրապետութեան համապատասխան պետական մարմնի իրաւասու աշխատակցի միջեւ: Գ.Եգանեանը նշեց, որ 1992թ.-ից Հայաստանից արտագաղթել է 900 հազարից մինչեւ 1 մլն ՀՀ քաղաքացի: Նրանցից ԱՊՀ երկրներ են մեկնել մօտ 70%-ը, այդ թւում մօտ 65%-ը` ՌԴ:
  -   Հասարակութիւն