ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԻՔԻՉ<br /> ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ, ԲԱՅՑ ԻՐԵՆ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՄԻՆԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ՈՃՈՎ<br />


ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԻՔԻՉ
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ, ԲԱՅՑ ԻՐԵՆ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՄԻՆԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ՈՃՈՎ

  • 23-05-2008 15:50:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 2-25-ը Նորարարական փորձարարական արուեստի կենտրոնում գործում է երիտասարդ նկարիչ Սամուէլ Վանոյանի «Ենթագիտակցական զուգորդություններ» խորագրով ցուցահանդէսը: Ցուցադրանքում ներկայացուած աշխատանքները իրենց բնոյթով բաւականին տարբեր են, իսկ դիտողի համար մի քիչ անհասկանալի: Ս.Վանոյանի խօսքերով, ցուցահանդէսում ներկայացուած են մինիմալիստական գործեր: Մինիմալիզմի ուղղութիւնը սկզբնավորվել է 1960-70-ական թուականներին ԱՄՆ-ում. այն հակադիր է էքսպրեսիվ արուեստին: Հիմնադիրը համարւում է Ֆրանկստելը: Այն առաջացել է մի քանի ուղղութիւններից` աբստրակցիա, սուպրեմատիզմ, պոպարտ, դադաիզմ, կոնստրուկտիվիզմ: Ս.Վանոյանի բնորոշմամբ, մինիմալիստական ոճը աւելի շատ սառը, ձանձրալի զգացողություն է առաջացնում, սակայն այդ ոճն իրեն հոգեհարազատ է: «Այս նկարները դուրս են ժողովրդի մասսայական ճաշակի չափանիշներից: Նայելով պէտք է զգաս, խորանաս, վերլուծես եւ հասկանաս տուեալ նկարի իմաստը, այլ ոչ մէկ անգամ նայելով միանգամից հասկանալի լինի դիտողի համար»,- նշեց Ս.Վանոյանը: Նրա կարծիքով, առարկաների նկատմամբ ունեցած մեր պատկերացումներն աւելի հզօր են, քան դրանց հարթ մակերեսներով եւ ոչ համապատասխան գունային լուծումներով ստացուած պատկերները, որոնք հնարաւորութիւն են տալիս աւելի խորը թափանցելու նրանց էութեան նոր իմաստի մէջ: Ս.Վանոյանի խօսքերով, պատկերները գունային լուծումների ու ձեւերի զուգորդումների միջոցով կապ է հաստատում նրանց վերացական իմաստավորման եւ տուեալ գոյնից առաջացած զգացմունքային դաշտի միջեւ: Նշենք, որ սա Ս.Վանոյանի առաջին անհատական ցուցահանդեսն է, սակայն երիտասարդ նկարիչը մասնակցել է նաեւ մի շարք խմբակային ցուցահանդեսների:
  -   Մշակոյթ