ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՒԸ ԿԱՐՈՂ Է ԳԵՐԱԶԱՆՑԵԼ 50<br /> ՀԱԶԱՐԸ<br />


ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՒԸ ԿԱՐՈՂ Է ԳԵՐԱԶԱՆՑԵԼ 50
ՀԱԶԱՐԸ

  • 15-05-2008 20:05:00   |   |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանում աւերիչ երկրաշարժի զոհերի թիւը կարող է գերազանցել 50 հազարը, հաղորդում է «Սինխուա» գործակալութիւնը: Աւելի վաղ Չինաստանի իշխանութիւնները հաղորդել էին, որ Չինաստանի հարաւ-արեւմտյան Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիւը անցել է 19,5 հազարը: Պաշտօնական տուեալների համաձայն, տասնեակ հազարաւոր մարդիկ են մնում փլատակներում: Սիչուան նահանգի հիւանդանոցներում են գտնւում աւելի քան 64 հազար մարդ, նրանցից 13 հազարը` ծանր վիճակում: Ներկայումս աղէտի շրջանում ծաւալուել են լայնամասշտաբ փրկարարական աշխատանքներ, որոնց մասնակցում են 130 հազարից աւելի զինծառայողներ:
  -   Միջազգային