ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲԱՑՄԱՆԸ<br />


ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲԱՑՄԱՆԸ

  • 11-04-2008 17:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը ներկայ չի գտնուի Օլիմպիական խաղերի բացման արարողութեանը Պեկինում, որոնք պէտք է սկսուեն այս տարուայ օգոստոսին: Այս մասին, ինչպէս հաղորդում է BBC-ն, յայտարարել է Միաւորուած ազգերի կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի մամլոյ քարտուղարը: Ըստ Մարի Մուկաբեի, դա պայմանաւորուած է ՄԱԿ-ի ղեկավարի աշխատանքային լարուած ժամանակացույցով: Նա աւելացրել է նաեւ, որ Պան Գի Մունը «դեռեւս մի քանի ամիս առաջ յայտնել է չինական իշխանութիւններին, որ հնարաւոր է չընդունի այդ կարեւոր միջոցառմանը մասնակցելու հրաւէրը աշխատանքային ժամանակացոյցի հետ կապուած խնդիրների պատճառով»:
  -   Միջազգային