ԲԵՌԼԻՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը, Ռումինիան եւ
Լեհաստանը նուազագոյն վստահութիւն են ներշնչում եւրոպացի
տուրիստներին, գրում է Die Welt թերթը:
Այսպիսի եզրակացութեան են հանգել եվրոպացիների շրջանում
հարցում անցկացրած հետազոտողները: Հարցման համաձայն, դրա պատճառն
այն է, որ հենց այդ երկրներում են եվրոպացիներին աւելի յաճախ
խաբում եւ հիմարացնում: Առաւել վստահութիւն են վայելում Աուստրիան,
Ֆրանսիան եւ Իսպանիան: