ԶԻՄԲԱԲՎԵԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է «ՆՅՈՒ ԵՈՐՔ ԹԱՅՄՍ»<br /> ԹԵՐԹԻ ԹՂԹԱԿՑԻՆ<br />


ԶԻՄԲԱԲՎԵԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է «ՆՅՈՒ ԵՈՐՔ ԹԱՅՄՍ»
ԹԵՐԹԻ ԹՂԹԱԿՑԻՆ

  • 04-04-2008 15:17:00   |   |  Միջազգային
ՀԱՐԱՐԵ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Զիմբաբվեի ոստիկանութիւնը երկու արտասահմանցի լրագրողի է ձերբակալել առանց հաւատարմագրման աշխատելու մեղադրանքով: Թղթակիցներից մէկը «Նյու Եորք թայմս» թերթի աշխատակից, Աֆղանստանի պատերազմի մասին ռեպորտաժների համար 2002 թուականի Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Բարրի Բիրաքն է: Երկրորդ լրագրողի անունը եւ հպատակութիւնը առայժմ անյայտ է: Ոստիկանութեան ներկայացուցիչը հաստատել է մայրաքաղաք Հարարեում հինգշաբթի երեկոյեան արտասահմանցի լրագրողների ձերբակալման մասին տեղեկութիւնը` յայտնելով, որ նրանք կալանաւորուած են: Նա ասել է, որ թղթակիցներին հարցաքննում են առանց համապատասխան արտօնութեան աշխատելու առնչութեամբ: Զիմբաբվեի իշխանութիւնները արտասահմանեան ԶԼՄ-ների մեծ մասի ներկայացուցիչներին թոյլ չեն տուել լուսաբանել համընդհանուր ընտրութիւնները: Նրանք նախազգուշացրել էին, որ ամենակոշտ միջոցներն են ձեռնարկելու բոլոր նրանց դէմ, ովքեր կփորձեն ապօրինի ձեւով երկիր թափանցել:
  -   Միջազգային